Կորոնավիրուսի համավարակից հետո Մալթայի տնտեսության վերականգնմանը նպաստելու համար երկրի իշխանությունները բնակչությանը կտրամադրեն 100 եվրո արժողությամբ վաուչերներ՝ հյուրանոցներից, ռեստորաններից, բարերից ու խանութներից օգտվելու նպատակով: Այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է երկրի կառավարությունը՝ գրում է РИА Новости կայքը:
Մալթայի՝ 16 տարեկանից բարձր յուրաքանչյուր քաղաքացու կտրվի 100 եվրո գումար, որը պետք է ծախսել տնտեսությունը խթանելու համար:
Մալթայի կառավարությունը հուսով է՝ այսկերպ նպաստել երկրում տուրիզմի զարգացմանը: Երկրի օդանավակայանի աշխատանքը կվերականգնվի հուլիսի 1-ից՝ սահմանափակումների թուլացման ֆոնին: