«Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում Միջազգային օլիմպիական կոմիտեն 150 միլիոն դոլար կհատկացնի միջազգային ֆեդերացիաներին, ազգային օլիմպիական կոմիտեներին և այլ շահագրգիռ կողմերի՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի հետաձգմամբ պայմանավորված ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով:
Օլիմպիական ծրագրում ընդգրկված բոլոր 32 ֆեդերացիաները կարող են օգտվել այդ աջակցությունից։
Ամառային օլիմպիական մարզաձևերի ասոցիացիայի նախագահ Ֆրանչեսկո Ռիչչի Բիտտին տեղեկացրել է, որ ֆեդերացիաների 2/3-ն արդեն օգտվել են աջակցության փաթեթից, սակայն հրաձգության, ծանրամարտի, հանդբոլի միջազգային ֆեդերացիաները հրաժարվել են ֆինանսական օգնությունից։