Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքնամեկուսացել է։ Նա շփվել է քաղաքապետարանի՝ կորոնավիրուսով վարակված աշխատակցի հետ: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Հայկ Մարությանի մոտ կորոնավիրուս հաստատված չէ, բայց քաղաքապետն ակտիվ շփում է ունեցել քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի հետ, որը վարակվել է կորոնավիրուսով»,- ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ քաղաքապետն ինքնամեկուսացել է բժիշկների ցուցումով, իրեն լավ է զգում և հիմա աշխատում է հեռավար: