Հակահամաճարակային պայքարի համատեքստում մենք լուրջ ներդրումներ ենք անում պոլիկլինիկական համակարգում, և կարծում եմ՝ համավարակի դեմ պայքարի արդյունքում համակարգն էականորեն կուժեղանա և կունենանք ավելի դիվերսիֆիկացված առողջապահական համակարգ, պոլիկլինիկաների արդյունավետությունը կբարձրանա: Այդ մասին պարետատան նիստից հետո ասաց վարչապետ նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին:
Վարչապետի խոսքով՝ համավարակի առաջին օրերին նշված համակարգում խնդիրներ եղել են, կան նաև այսօր, սակայն հիմա այդ մասով ահազանգերն ավելի քիչ են:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բուժաշխատողների, այդ թվում՝ պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերը նախորդ տարվանից բարձրացել են, և կառավարությունը միշտ քննարկում է այդ հարցը, և կկայացվեն համապատասխան որոշումներ: