Goal-ը փոխանցել է «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խոսքը «Ռոմայում» կարիերան շարունակելու մասին: Մխիթարյանը հույս է հայտնել, որ առաջիկա մի քանի տարիները կանցկացնի Հռոմում:
«Իհարկե ես կցանկանայի խաղալ «Ռոմայում» ոչ միայն հաջորդ մրցաշրջանում, այլև առաջիկա տարիներին ևս: Բայց ես դեռևս գործող պայմանագիր ունեմ «Արսենալի» հետ, այստեղ ամեն ինչ կախված կլինի ակումբների միջև համաձայնությունից:
Հետևաբար, ես կշարունակեմ քրտնաջան աշխատել մարզումների ընթացքում, իսկ հետո կտեսնենք, թե ինչ է տեղի կունենա: Իհարկե, եթե չստացվի մնալ «Ռոմայում», ես կվերադառնամ «Արսենալ»: Ես չեմ բողոքում, ֆուտբոլային կյանքը այնպիսին է, որ դուք պետք է պատրաստ լինեք ամեն ինչի»,– ասել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանի տրանսֆերը պատկանում է Լոնդոնի «Արսենալին», իսկ իտալական «Ռոմայում» Հայաստանի ազգային հավաքականի ավագն անցկացնում է վարձավճարով: