Ըստ Worldometers կայքի թարմացված տվյալների՝ կորոնավիրուսի վիճակագրությունը հետևյալն է՝
Ամբողջ աշխարհում կա 7 միլիոն 225566 վարակված, մահացության ցուցանիշը կազմում է 409292: Ապաքինվել է ավելի քան 3.5 միլիոն հիվանդ:
Առաջատար դիրքերում կրկին Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակված է 2 միլիոն 26873 մարդ, մահացել է 113106 հիվանդ, ապաքինվածների թիվը կազմում է ավելի քան 773500:
Երկրորդ տեղում Բրազիլիան է: Լատինամերիկյան երկրում կա 710887 վարակված, մահացել են ավելի քան 37000-ը, բուժվել՝ մոտ 326000-ը:
Երրորդը Ռուսաստանն է: Այստեղ վարակվածների թիվը հասնում է 485253-ի, մահացության ցուցանիշը՝ 6142 է:
Իսպանիան չորրորդն է: Եվրոպական այս երկրում կա ավելի քան 288000 վարակված, մահացել է 27136 հիվանդ:
Հինգերորդ տեղում Մեծ Բրիտանիան է: Այստեղ 287399 վարակված կա, մահացել է ավելի քան 40000 հիվանդ:
Հաջորդում են՝ Հնդկաստանը, Իտալիան, Պերուն, Գերմանիան, Իրանը, Թուրքիան, Ֆրանսիան, Չիլին, Մեքսիկան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան: