Կորոնավիրուսի ասիմպտոմ վարակակիրների վարակի փոխանցումը հանդիպում է շատ հազվադեպ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեխնիկական ղեկավար Մարիա Վան Քերքհովե՝ գրում է Gazeta.ru կայքը:
«Մեր ունեցած տվյաներից ելնելով՝ քիչ հավանական է համարվում, որ առանց ախտանշանների վարակակիրները ինչ-որ մեկին փոխանցեն վարակը: Մենք ունենք այլ երկրներից ստացված զեկույցներ: Այնտեղ հետևում են ասիմպտոմ վարակակիրներին, նրանց շփման շրջանակին և չեն հայտնաբերել վարակի հետագա փոխանցումներ»,- հայտնել է ԱՀԿ տեխնիկական ղեկավարը: