Իրանի հարավային մասում 5,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ին՝ վկայակոչելով Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալները։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆարս նահանգում՝ Բեյրամ բնակավայրից 22 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 10 կմ խորությամբ՝ նահանգի խոշորագույն քաղաք և նրա վարչական կենտրոն Շիրազից 239 կմ հեռավորության վրա:
Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 21.48-ին: Նշվում է նաև, որ մոտ մեկ ժամ առաջ նույն շրջանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Հնարավոր ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: