Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ Լիբիայի հիմնախնդրի հարցում որոշ համաձայնությունների են հանգել: Թեմային է անդրադարձել Al Jazeera-ն:
Ըստ Թուրքիայի ղեկավարի՝ ամերիկացի պաշտոնակցի հետ համաձայնությունը կարող է նոր դարաշրջան բացել Լիբիայի հակամարտության հարցում:
Թուրքիայի կառավարությունն աջակցում է միջազգայնորեն ճանաչված Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը, որի ուժայինները բազմաթիվ անգամ հետ են մղել մայրաքաղաք Տրիպոլիի դեմ Խալիֆա Հաֆթարի հրամանատարության տակ գտնվող ազգային բանակի զինված հարձակումները: