Նոր Զելանդիան չեղարկել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բոլոր սահմանափակումները: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը՝ գրում է The Sydney Morning Herald-ը:
Այսպիսով՝ Նոր Զելանդիան առաջին երկիրն է աշխարհում, որը չեղարկում է բոլոր սահմանափակումները: Ուժի մեջ կմնա միայն մեկ սահմանափակում՝ օտարերկրացի զբոսաշրջիկների Նոր Զելանդիա մուտքի արգելքը:
Երկրի իշխանությունները հավաստիացնում են, որ Նոր Զելանդիային հաջողվել է հաղթահարել կորոնավիրուսի վարակը: Նախօրեին ապաքինվել էր կորոնավիրուսով վարակված վերջին պացիենտը: Վարակի նոր դեպք երկրում չի արձանագրվել վերջին 17 օրվա ընթացքում:
Նոր Զելանդիայի վարչապետի խոսքով՝ երկրի համար նոր մարտահրավերը տնտեսության վերականգնումն է լինելու: