Աֆղանստանի հյուսիսային շրջաններից մեկում ածխահանքի փլուզում է տեղի ունեցել՝ հայտնում է Korrespondent.net կայքը:
Փլուզման հետևանքով մահացել է երեք տասնյակից ավելի հանքափոր, ևս 12-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ամենայն հավանականությամբ, հանքի փլուզման պատճառ է դարձել պայթյունը:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փլատակների մեջ դեռևս մարդիկ կարող են լինել: