Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում Մհեր Աղաջանյանի ընտրվելուն:
«Հարգելի՛ հայրենակիցներ
Տեղյակ եք՝ օրեր առաջ հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնի համար Ազգային ժողովի քննարկմանն եմ առաջարկել Մհեր Աղաջանյանի թեկնածությունը: Այսօր տեղի ունեցած խորհրդարանի արտահերթ նստաշրջանում փակ գաղտնի քվեարկության արդյունքում 30 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ Մհեր Աղաջանյանն ընտրվել է ԱՀ գլխավոր դատախազ:
Շնորհակալություն եմ հայտնում ԱԺ բոլոր այն պատգամավորներին, ովքեր հավանություն են տվել իմ առաջարկին, իսկ ժողովրդի ընտրյալների կողմից այդչափ մեծ վստահության արժանանալը, կարծում եմ, պետք է միայն բարձրացնի Մհեր Աղաջանյանի պատասխանատվության աստիճանն աշխատանքում:
Դատախազության աշխատակազմին նրան պաշտոնապես կներկայացնեմ վաղը»,- գրել է Հարությունյանը: