ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրապարակել է քաղաքում խաղացող երեխաների լուսանկարներ, որոնք պահպանում են անվտանգության բոլոր կանոնները՝ կրում են դիմակ ու պահպանում են սոցիալական հեռավորություն:
Միրզոյանը գրել է, որ այդ երեխաները կյանքեր են փրկում:
«Այս պայծառ երեխաները կյանքեր են փրկում։
Հ․Գ․ Նկարվել համաձայնել են, բայց անունները չեն ասել )))», -լուսանկարին կից գրառել է ԱԺ նախագահը՝ կոչ անելով կրել դիմակներ և դրանով կյանքեր փրկել:
Ավելի վաղ Միրզոյանը սկսել էր ֆլեշմոբը՝ կրիր դիմակ՝ փրկիր կյանքեր կարգախոսով հրապարակելով կարգապահ քաղաքացիների նկարներ: