Միացյալ Նահանգներում մինչև օգոստոս կորոնավիրուսից կմահանա 145728 մարդ: Վարակի տարածման ու մահվան դեպքերի վերաբերյալ կանխատեսումներ են արել Վաշինգտոնի համալսարանի գիտնականները՝ գրում է Al Arabiya կայքը:
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ համավարակից առավելապես տուժած նահանգներից են Միչիգանն ու Արիզոնան:
Համաճարակաբանները հայտնել են, որ վերջին շրջանում Միացյալ Նահանգների տասնյակ քաղաքներում անցկացված բողոքի ցույցերը կարող են նպաստել համավարակի նոր բռնկմանը: