ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա` հունիսի 24-ին ներկա լինելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին. 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
Հիշեցնենք՝ Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը համավարակի պատճառով չանցկացվեց մայիսի 9-ին, այլ տեղափոխվեց հունիսի 24։