Մեծ է հավանականությունը, որ Հայաստանում արտակարգ դրությունը կերկարաձգվի: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին:
«Բավականին մեծ է հավանականությունը, և, այո, կարծում եմ, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ արտակարգ դրության ժամկետն ավարտվում է հունիսի 13-ին, 17.00-ին: