Կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով 2020-ին ավիացիան կկրի պատմության մեջ ռեկորդային վնասներ՝ կորցնելով 84 միլիարդ դոլար՝ տեղեկացնում է Al Jazeera-ն:
Ավիացիայի մասին տխուր կանխատեսումներ է արել օդային փոխադրումների միջազգային ասոցիացիան:
Այս տարի համաշխարհային ավիացիայի օրական կորուստը միջինը կկազմի 230 միլիոն դոլար: Սա նշանակում է, որ այս տարվա 2.2 միլիարդ ուղևորի հաշվարկով, ավիացիան յուրաքանչյուր ուղևորի համար կկորցնի ավելի քան 37.5 դոլար: