Վրաստանաբնակ մեր մի քանի հայրենակիցներ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին են նվիրաբերել 27 շնչառական սարք։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
«Դեսպանությունը կազմակերպել է շնչառական սարքերի տեղափոխումը Հայաստան։
Շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնության հեղինակներին և ֆինանսական աջակցություն ցուցաբերողներին»,- գրված է հայտարարությունում։