ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ որոշ մանրամասներ է ներկայացրել:
«ՊԵԿ-ը շատ համեստ է, շատ զուսպ։ Ուրեմն՝ ի՞նչ է պարզվում։ Պարզվում է՝ խուզարկություններից մեկի ժամանակ գտնվել է Միշիկի հին համակարգիչը։
Ֆայլերը ջնջված են եղել, բայց մեր այթիշնիկները վերականգնել են ֆայլերը՝ մոտ 9 հազար հատ, ու այնտեղ, պարզվում է, ամեն ինչ արձանագրված է, ամեն-ամեն ինչ։
Միշիկը ում ինչքան փող է տվել, ումից ինչքան փող է ստացել, ումից ինչ ու ինչպես է խլել, ընտրությունների արդյունքները ինչպես է կեղծել, ում միջոցով, ինչ հնարքներով, ում ոնց է առել։
Կարևորը՝ սեփականությունների ամբողջական ցանկով, օֆշորային հաշիվներով ու ընկերություններով։ Մարդ էդքան փող ունենա ու չկարողանա ֆայլ ջնջել անգամ. բա խոհանոց կմտնի, բա ինչ կանի»,- գրել է նա Ֆեյսբուքի էջում։
Հիշեցնենք՝ այսօր ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործով նոր դրվագ է բացահայտվել, արդյունքում լրացվել է նրան առաջադրված մեղադրանքը: