Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատշգամբից դիմել է հավատացյալներին և հորդորել է պահպանել անվտանգության միջոցառումներն ու ժամանակից շուտ չուրախանալ: Պապի կոչ ժամանակ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի մոտ հավաքված են եղել փոքրաթիվ մարդիկ:
«Մենք դեռ պետք է պահպանենք սահմանված կանոնները, քանի որ դրանք կօգնեն մեզ խուսափել վիրուսի հնարավոր նոր տարածումից»,- ասել է հովվապետը:
Ավելի վաղ Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Վատիկանում այլևս COVID-19-ով հիվանդության դեպք չկա:
Իտալիան մտել է լոքդաունի թուլացման վերջին փուլը, ինչը իտալացիներին թույլ է տալիս ճանապարհորդել երկրի ներսում, նաև բացվել են Իտալիայի սահմանները մի շարք երկրների համար, գործում են խանութները, սրճարաններն ու ռեստորանները, ինչպես նաև զբոսաշրջային տեսարժան վայրերը: