Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի գրառմամբ հայտնել է, որ ինքն ու ընտանիքը երկրորդ թեստն են հանձնել, և պատասխանը բացասական է:
«Սիրելի հայրենակիցներ.
Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաև երեկ:
Իհարկե, մեր վարակվելու ժամկետները և հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարևոր է, որ մենք բոլորս առողջ ենք և ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար:
Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»,- նշված է վարչապետի գրառման մեջ: