Նոր Զելանդիան ապացուցեց, որ կարելի է հաղթել կորոնավիրուսին: Երկրի առողջապահության նախարարը հայտնել է, որ ավելի քան երկու շաբաթ է՝ Նոր Զելանդիայում վիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել:
Միաժամանակ, ապաքինվել է կորոնավիրոսով վարակված վերջին հիվանդը, որը Օքլենդի բժիշկների հսկողության տակ էր:
Նոր Զելանդիան աշխարհում առաջինը վերացրեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանած կարանտինային սահմանափակումները: Երկրի վարչապետը, սակայն, նշել է, որ սահմանները դեռևս փակ կլինեն: