Երեքշաբաթյա բացակայությունից հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտնվել է հասարակությանը նոր հանդերձանքով ու բարձր տրամադրությամբ:
Կորեայի բանվորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղխորհրդի նիստին նա մասնակցել է ոչ թե իր սովորական հանդերձանքով՝ սև ու մոխրագույն կոստյումով, այլ սպիտակ վերնաշապիկով և ժպտադեմ: Daily Mail-ը նշել է, որ կուսակցության մյուս անդամները նստել են միմյանց բավական մոտ՝ չնայած կորոնավիրուսային վարակի վտանգին:
Անցած երկու ամիսներին Կիմ Չեն Ընը մի քանի անգամ երկար ժամանակով անհետացավ տեսադաշտից ու արևմտյան մամուլին տարբեր ենթադրությունների առիթ տվեց: Երկրի ղեկավարը խորհրդակցության ժամանակ բարձր տրամադրություն է ունեցել և քննարկել է ազգային պաշտպանության ուժերի ամրապնդման խնդիրները: