Թուրքիայում շարունակվում է պետական ապարատից գյուլենականներին հեռացնելու գործընթացը։ Քրեական գործեր են հարուցվել երկրի երկու շրջանի ոստիկանության 107 աշխատակցի նկատմամբ: Նրանցից 6-ը ոստիկանական վարչության տնօրեններ են եղել, 24-ը գործող ծառայակից են:
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Թուրքիայում ձերբակալել են TELE1 հեռուստաալիքի լրագրողին և OdaTV լրատվամիջոցի Անկարայի լուրերի բաժնի ղեկավարին: Վերջինիս տանը ոստիկանները նաև խուզարկություն են իրականացրել։ Նա մեղադրվում է ռազմական լրտեսություն անելու հարցով։