ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին նշանակել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: 1lurer.am-ը ներկայացնում է Գասպարյանի կենսագրությունը.
Օնիկ Վիկտորի Գասպարյանը ծնվել է 1970 թվականի հունվարի 6-ին Իջևանում։
• 1988-1990 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
• 1990 թվականից մասնակցել է մարտական գործողություններին Իջևանի ջոկատի կազմում։ Ծանր վիրավորվել է ոտքի շրջանում՝ հակահետևակային ականի պայթյունից։
• 1993-2010 թթ. եղել է Իջևանի գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ, հետախուզության պետ, հրամանատարի մարտական գծով տեղակալ, ապա՝ գնդի հրամանատար։
• 2010-2012 թթ.՝ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։
• 2012 թվականի ապրիլի 11-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։
• 2016 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
• 2017 թվականի հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:
Ամուսնացած է, ունի երկու զավակ։