ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Դավիթ Անանյանի՝ ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատվելուն:
«Աշխատանքային ցանկացած հարաբերություններում լինում են և՛ աշխատանքի ընդունումներ, և՛ աշխատանքից ազատումներ: Դա պարոն Անանյանի որոշումն է եղել»,- նշեց Մանուկյանը՝ հրաժարականը չկապելով ո՛չ մաքսատների հերթերի ու կուտակումների, ոչ էլ մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ շրջանառվող լուրերի հետ:
Լրագրողների ճշտող հարցին, թե բացի Դավիթ Անանյանից՝ էլի աշխատակիցներ եղել են, որոնք ազատման դիմում են գրել, արդյոք չի՞ պատրաստվում նաև ինքը ազատման դիմում ներկայացնել, ՊԵԿ փոխնախագահը պատասխանեց. «Ես դիմում չեմ գրել, խորհուրդ եք տալիս գրե՞մ»:
«Բոլոր տեղակալները շարունակում են իրենց աշխատանքային պարտականությունները, և եթե որևէ կադրային փոփոխություն է լինում, հանրությունը մեզնից շուտ է իմանում»,- նշեց Մանուկյանը: