Հայաստանում անշարժ գույքի կադաստրային արժեքը մի քանի անգամ զիջում է շուկայականին։ Հարստությունը համարժեք հարկելու համար Կառավարությունը նախաձեռնել է հարկային օրենսգրքի փոփոխություններ, որ դղյակ հիշեցնող առանձնատան սեփականատերը չվճարի սիմվոլիկ գույքահարկ։ Կառավարությունը զուգահեռներ է տանում եկամտահարկի հետ։ Ինչո՞ւ պետք է շատ և քիչ վաստակողները աշխատավարձից նույն տոկոսը վճարեն բյուջե։ Գույքահարկի փոփոխությունն ըստ վարչապետի՝ լուծելու է պրոգրեսիվ հարկման հարցը՝ որքան ճոխ, այնքան շատ սկզբունքով։
Մանրամասները՝ տեսանյութում: