ԱՀ ԱԺ լրատվության բաժնից տեղեկացնում են, որ Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․
«Խոր մտահոգություն հայտնելով վերջին շրջանում Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակի արագ տարածման վերաբերյալ,
հիմք ընդունելով Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի ՆՀ-32-Ն հրամանագիրը,
հաշվի առնելով ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցութան նախաձեռնությամբ 2020 թ. հունիսի 6-ին ԱՀ խորհրդարանում Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի համավարակի իրավիճակով պայմանավորված Արցախի Հանրապետության պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանի և առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ հանդիպման ընթացքում քննարկումների արդյունքները,
կարևորելով հանրության առողջության անվտանգության պահպանումը, հիվանդության տարածման կանխարգելումը և այդ հարցում խորհրդարանականների գործուն աջակցությունն ու մասնակցությունը,
պատրաստակամություն հայտնելով ակտիվ մասնացել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ և քարոզչական աշխատաքներին՝
կոչ է անում Արցախի բնակչությանը՝ ցուցաբերել բարձր ինքնագիտակցություն և խստագույնս պահպանել ԱՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները, հետևել Առողջապահության նախարարության ուղեցույցներին, մասնավորապես՝
-
մարդաշատ վայրերում պարտադիր կրել դիմակ.
-
պահպանել սոցիալական հեռավորությունը.
-
պարբերաբար ախտահանել ձեռքերը:
Ինչպես նաև ակտիվացնել վարակի կանխարգելմանն ուղղված քարոզչական աշխատանքները` միանալով ԱՀ նախագահի կոչին»: