2016 թ․ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովն այս շաբաթ ավարտեց աշխատանքը։ Առջևում զեկույցի կազմումն է։
Հանձնաժողովը ստեղծվել էր 2019-ին, հանրությանը հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները գտնելու նպատակով։ Նախնական 6 ամսվա փոխարեն հանձնաժողովն աշխատեց մի տարի։ Այդ ընթացքում ուսումնասիրող խումբը լսեց Արցախի և Հայաստանի այն ժամանակվա նախագահներին, բարձրագույն զինվորական ղեկավարությանը։ Հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի աշնանը։
Մանրամասները՝ տեսանյութում: