Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը 120 միլիոն դոլարով ձեռք է բերել նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչը» կտավը: Աբրամովիչը գնել է նկարի գոյություն ունեցող չորս տարբերակներից մեկը Նյու Յորքի Sotheby's աճուրդում:
Ստեղծագործության մեկնարկային գինը եղել է 50 միլիոն դոլար: 15 րոպեի ընթացքում կտավի համար հայտ ներկայացրած յոթ է մրցակիցներից մնացել է մեկը: Սկզբում նրա ինքնությունը գաղտնի է պահվել, ավելի ուշ պարզվել է, որ նկարի նոր տերը Աբրամովիչն է:
Էդվարդ Մունկի «Ճիչը» նկարների շարքը ստեղծվել է 1893-1910 թվականներին և համարվում է էքսպրեսիոնիզմի խորհրդանիշն ու XX դարի արվեստի կարևոր գործերից մեկը: