Մի շարք վիրահայերի նախաձեռնությամբ դրամահավաք է սկսվել` Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով: «Մեկ դիմակ, մեկ կյանք» դրամահավաքը հավաքված գումարով պատրաստվում է գնել դիմակներ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով այլ անհրաժեշտ պարագաներ և ուղարկվել Հայաստանի սոցիալապես անապահով ընտանիքներին։ Նախատեսված է գնել նաև արհեստական շնչառության սարքեր:
Նախաձեռնությանը միացել է նաև թբիլիսահայ անհատ ձեռներեցներից մեկը և 3000 դիմակ նվիրաբերել Հայաստանին: