Ամբողջ աշխարհում Covid-19-ով վարակվածների թիվը հատել է 7 միլիոնը և այսօրվա դրությամբ կազմում է 7,114,668 մարդ՝ հայտնում է Worldometers կայքը: Այն տարածված է աշխարհի 213 երկրում։ 406,555 մահ է գրանցվել, իսկ 3,473,737 մարդ ապաքինվել է: Աշխարհում այս պահին ակտիվ դեպքերի թիվը 3,234,376 է, որի 2 տոկոսի (53,743 մարդ) վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Վարակի ընդհանուր դեպքերից 2,105,420-ը գրանցվել է Եվրոպայում, իսկ աշխարհում կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի շուրջ կեսը՝ 179,102-ը, գրանցվել է այս աշխարհամասում։ Երեկ աշխարհամասում ընդհանուր առմամբ 11,045 նոր դեպք է գրանցվել, մահվան՝ 159 նոր դեպք, իսկ ապաքինվել է 1,087,602 մարդ։
Ասիա աշխարհամասում 1,377,206 դեպք է գրանցվել։ Այստեղ առաջատար երկիրը Հնդկաստանն է։ Ընդհանուր առմամբ՝ 35,284 մահվան դեպք է գրանցվել, 830,134 մարդ էլ ապաքինվել է։
1,146,755 դեպք էլ Հարավային Ամերիկայում է գրանցվել։ Դեպքերի կեսից ավելին բաժին է ընկնում Բրազիլիային։ Հարավամերիկյան մայրցամաքում 51,046 մահվան դեպք է գրանցվել, 531,548 մարդ էլ ապաքինվել է։
Մայրցամաքներից ամենից բարվոք վիճակում «սև մայրցամաքն է»։ Այստեղ վարակի 192,857 դեպք կա։ Դեպքերի թվով առաջատար երկիրը Հարավաֆրիկյան Հանրապետությունն է՝ 48,285 դեպք: Ընդհանուր առմամբ մայրցամաքում 85,125 մարդ ապաքինվել է, 5,224 մարդ՝ մահացել։
Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում 2,282,834 դեպք է գրանցվել, որի մեծագույն մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին։ Նույնը վերաբերում է մահվան և ապաքինման թվերին, քանի որ վարակվածների թվով երկրորդը մայրցամաքում Մեքսիկան է, որտեղ գրանցվել է 117,103 դեպք։
Կորոնավիրուսով վարակման դեպքերի ամենամեծ երկրորդ ցուցանիշը մեկ օրվա ընթացքում երեկ գրանցվել է ԱՄՆ-ում. 18.905 դեպք: ԱՄՆ-ում վարակվածների թիվը հասել է 2,007,449-ի, որով աշխարհում առաջինն է, մահացել է շուրջ 112,471 մարդ, առողջացել՝ 761,720 մարդ։
Վարակակիրների թվով երկրորդ երկիրը Ամերիկա մայրցամաքից է, բայց՝ Հարավային։ Բրազիլիան երեկ այստեղ գրանցվել է 18 հազարից ավելի դեպք: Ընդհանուր առմամբ՝ երկրում գրանցվել է 691,962 դեպք, որից 36,499-ը ունեցել են մահվան ելք, իսկ 302,084-ը ապաքինվել են:
Ռուսաստանը վարակվածների թվով երրորդ երկիրն է. այստեղ գրանցվել է վարակի 476,658 դեպք, մահացել է 5,971 մարդ, 230,688 մարդ էլ ապաքինվել է։
Վարակակիրներով աշխարհում չորրորդ երկիրը հանդիսացող Իսպանիայում նոր վարակների թիվը գնալով նվազում է, երեկ 240 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ վարակակիրների թիվը 288,630 է, մահացել է 27,136 մարդ, առողջացածների մասին տվյալները հասանելի չեն:
Վարակակիրների թվով հինգերորդը աշխարհում Մեծ Բրիտանիան է: Միացյալ Թագավորությունում գրանցվել է 286,194 դեպք, որից 40,542 մարդ մահացել է: Մահվան ցուցանիշով Միացյալ Թագավորությունը զիջում է միայն ԱՄՆ-ին։ Ապաքինվածների մասին տվյալներ երկիրը չի հայտնում:
Հնդկաստանը վարակակիրների ցուցանիշով վեցերորդն է: Այստեղ կորոնավիրուսի վարակի գրանցված դեպքերի թիվը 258,090 է. այստեղ մահացել է 7,207 մարդ, ապաքինվել՝ 124,095-ը:
Համավարակի եվրոպական օջախը համարվող Իտալիայում երեկ 197 նոր դեպք է արձանագրվել: Ընդհանուր առմամբ՝ 234,998 դեպք է գրանցվել, 33,899 մահ, իսկ 165,837 մարդ էլ հասցրել է ապաքինվել նոր տեսակի կորոնավիրուսից:
Պերուն հաորդում է Իտալիային: 196,515 դեպք է գրանցվել: 5,465 մարդ մահացել է, իսկ 86,219 մարդ՝ ապաքինվել:
Գերմանիայում վարակվածների թիվը 185,869 է, երեկ այստեղ շուրջ 173 նոր դեպք է գրանցվել: Այստեղ թագավարակից մահացել է 8,776 մարդ, առողջացել՝ 169,600 մարդ։
Առաջատար տասնյակն արդեն եզրափակում է Իրանը, որտեղ 173,832 դեպք է գրանցվել: 8,351 մարդ մահացել է, իսկ 136,360 մարդ՝ ապաքինվել:
Թուրքիայում գրանցվել է 170,132 դեպք, որից 4,692-ը ավարտվել է մահվան ելքով, իսկ 137,969-ը ապաքինվել է։
Ադրբեջանում 7,553 վարակված կա, 88 հոգի մահացել է: Վրաստանում 810 վարակակիր կա, 13-ը մահացել են, 683 մարդ՝ ապաքինվել։
Վարակի հայրենիքում՝ Չինաստանում, այսօր 4 նոր դեպք է գրանցվել: 83,040 վարակվածներից ապաքինվել է 78,341 մարդ, իսկ 4,634 մարդ՝ մահացել: Ընդհանուր առմամբ Չինաստանում մնացել է 65 վարակակիր: