Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, ֆեյսբուքի էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
«Այս որոշումը կայացվել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում: Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների: Տեղերը, սակայն, անսահմանափակ չեն»,- գրել է մարզպետը՝ կոչ անելով մարդկանց կրել դիմակներ։