Սոչի քաղաքի նախալեռնային գոտում գրանցվել է 37 աստիճան շոգ, հայտնում է РИА Новости- ն՝ հղում անելով Սոչիի քաղաքապետարանին։
Շաբաթ օրը՝ հունիսի 6-ին, Սոչիում, համաճարակաբանական իրավիճակի բարելավման կապակցությամբ, բացվել են բացօդյա սրճարանները, զբոսայգիներն ու պուրակները, Օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը համընկել է սահմաափակումների վերացման հետ։
Կրասնոդարի երկրամասի Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, տարածաշրջանում հայտարարվել է 4-րդ դասի հրդեհավտանգ իրավիճակ։