Չինաստանի ամբողջ տարածքը ճանաչվել է COVID-19- ով վարակվելու ցածր ռիսկային գոտի:Մինչ այդ, հյուսիսարևելյան նահանգի Ցզինլին քաղաքի մի քանի շրջաններում համաճարակաբանական սպառնալիքի մակարդակը համարվում էր բարձր և միջին: Այժմ այն ճանաչվել է ցածր և Չինաստանում այսօր չկան COVID-19-ով վարակի վտանգավոր տարածքներ:
ՉԺՀ-ի հիգիենայի և առողջության պահպանման պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, մեկ օրում երկրում հայտնաբերվել է COVID-19- ի երեք նոր դեպք: Բոլորը ներմուծված են և հայտնաբերվել են Գուանդոն նահանգում: Երկու մարդ դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ 488-ը, որոնք կապի մեջ են եղել վարակվածների հետ, ազատվել են բժշկական հսկողությունից:
Համաճարակի սկսվելուց ի վեր Չինաստանում 83,030 մարդ է վարակվել կորոնավիրուսով, առողջացել է 78 329 հիվանդ, 4634 մարդ մահացել է: