Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների նախարարը հայտնել է, որ պատվաստանյութերի փորձարկումները երկրում շարունակվում են, առաջնահերթություն է տրված անվտանգությանը, արդյունավետությանը և հասանելիությանը: «Աշխարհը պետք է ամրապնդի համագործակցությունը պատվաստանյութերի մշակման և հաջորդ փուլերում», - ասել է նախարարը:
Մայիսին Չինաստանը հայտարարեց 2575 կամավորների վրա հինգ տարբեր կորոնավիրուսային պատվաստանյութերի հաջող փորձարկումների մասին: Դրանք անվտանգ են և գիտնականներն արդեն տվյալներ են ստանում փորձարկվողների մեջ հակամարմինների հաջող զարգացման վերաբերյալ: Կամավորների մոտ կողմնակի ազդեցություններ նույնպես չեն հայտնաբերվել, վստահեցրել է նախարարը: