Նիդեռլանդների Դեռն շրջանի ջրաքիսների բուծման ֆերմաներից մեկում ոչնչացրել են 1,5 հազար ջրաքիսի, այդ թվում դրանց ձագերը: Ավելի վաղ, Հոլանդիայի Հյուսիսային Բրաբանթ նահանգում գրանցվել էր այս կենդանիներից մարդուն կորոնավիրուսի փոխանցման առաջին դեպքը: Կառավարությունը հրահանել է ոչնչացնել 10 հազար կաթնասունի և խոստացել է փոխհատուցել 10 տնտեսության կորուստները:
Իշխանությունները վստահեցրել են որոշումից վրդովված կենդանիների պաշտպաններին, որ վարակված ջրաքիսներին ոչնչացնում են վարակի տարածումը կասեցնելու նպատակով: