Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հունիսի 7-ի տվյալներով, գերազանցել է 6.89 միլիոն մարդ: Համաճարակը տարածվել է 188 երկրներում: Այդ մասին են վկայում Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:
Ըստ համալսարանի տվյալների ՝ աշխարհում վարակված է 6 891 213 մարդ: Օրվա ընթացքում վարակվածների թվի աճը կազմել է 156․ 6 հազար: Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 399,718 մարդ, ապաքինվել է՝ 3,08 միլիոն մարդ:
SARS-CoV-2– ից ամենաշատ տուժած երկիրը Միացյալ նահանգներն են (1,92 միլիոն վարակված): Երկրորդ հորիզոնականում է Բրազիլիան (672,8 հազար մարդ), երրորդ տեղում Ռուսաստանը (458,1 հազար մարդ): Միացյալ Թագավորությունը նույնպես առաջին հնգյակում է (286,2 հզ.), առաջատարների ցուցակում է հայտնվել նաև Հնդկաստանը (246,6 հազար):
Ռուսաստանում, անցած օրվա ընթացքում, հայտնաբերվել է 8․855 վարակված: Ընդհանուր առմամբ, համաճարակի ժամանակ երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 458․689 դեպք: Առողջացել է ավելի քան 221 հազար մարդ, գրանցվել է մահվան 5528 դեպք: Համաճարակի սկզբից ի վեր երկրում կատարվել է ավելի քան 12,3 միլիոն կորոնավիրուսային թեստ: