Թել Ավիվում հազարավոր մարդիկ են մասնակցել Արևմտյան ափի տարածքների բռնակցման կառավարության ծրագրի դեմ բողոքի ցույցին: Հուլիսի 1-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատրաստվում է այս հարցի վերաբերյալ նոր ռազմավարություն ներկայացնել՝ հիմնված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հունվարին հնչեցրած առաջարկությունների վրա: Պաղեստինյան կողմը մերժել է դրանք: Իսրայելի ձախակողմյան ավելի քան 30 շարժում ու կուսակցություն նույնպես դեմ է արտահայտվել:
«Իսրայելական ծրագիրը, ավելի ճիշտ՝ ամերիկյանը, ընդհանուր ոչինչ չունի խաղաղության հետ, որին մենք ձտում ենք: Պահանջում ենք արդարություն պաղեստինցիների և խաղաղություն երկու ժողովուրդների համար», ասել են ցուցարարները:
Թրամփի Մերձավոր Արևելքի կարգավորման ծրագիրը կոչ է անում Միացյալ Նահանգներին և Իսրայելին ճանաչել Պաղեստինի պետականությունը, որի տարածքը կընդլայնվի, եթե պաղեստինցիները հրաժարվեն ահաբեկչությունից: Երուսաղեմը կճանաչվի հրեական պետության միակ և անբաժանելի մայրաքաղաք, միաժամանակ պաղեստինցիները կկարողանան մայրաքաղաք ստեղծել Արևելյան Երուսաղեմում: