Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ հունիսի 7-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում, 42-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 292 պացիենտ, որոնցից 192-ը մարզի բնակիչ է, 28 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք, արձանագրվել է մահվան 10 դեպք։
Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 474 քաղաքացի, նրանցից 90-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակը։
Մարտի մեկից մինչև օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2528 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 6-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 1205 նմուշառման հետազոտություն։