Նախագահ Ժաիր Բոլսունարուն, ում անվանում են բրազիլական Թրամփ, հայտարարել է, որ երկիրը դուրս կգա Առաղջապահության համաշխարհային կազմակերպությունից, կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին կազմակերպության, Բոլսունարուի բնորոշմամբ «գաղափարական կողմնակալ» պահվածքի պատճառով:
«Ես ձեզ ասում եմ. ԱՄՆ-ն դուրս եկավ ԱՀԿ-ից, մենք նույնը կանենք ապագայում: Կամ ԱՀԿ-ն կաշխատի առանց գաղափարական կողմնակալության, կամ մենք էլ այն կլքենք: Մեզ պետք չեն այնպիսի մարդիկ, որոնք դրսից իրենց կարծիքը կհայտնեն մեր առողջապահական խնդիրների մասին», - ասել է Բոլսունարուն:
Բրազիլիայի առաջնորդի սպառնալիքը հետևել է կազմակերպության հայտարարությանը, որում ԱՀԿ-ն զգուշացրել էր Լատինական Ամերիկայի երկրների իշխանություններին, որ ժամանակից շուտ վերացնելով կարանտինային միջոցառումները, տարածաշրջանը կկանգնի կորոնավիրուսի նոր ալիքի վտանգի առաջ: