Արտակարգ իրավիճակների նախարարի Ֆեյսբուքի գրառումը տեղեկացնում է, որ Շտապօգնության ծառայության՝ 1-03-ի, Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածության պատճառով և նախարարի հանձնարարությամբ, 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է:
Ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 911 հեռախոսահամարին և ԱԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ Ձեզ անվճար բժշկական խորհրդատվություն կտրամադրեն:
Covid19 վարակով և այլ հանգամանքներով պայմանավորված հոգեբանական խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել մեր հոգեբանների հետ նաև հետևյալ հեռախոսահամարներով, որոնք ևս գործում են 24/7 ռեժիմով.
060 712 444,
010 360 684
անհրաժեշտության պարագայում կարող եք նաև հեռավար հոգեբանական աջակցություն ստանալ՝ տեսակապի միջոցով viber` +374 41 911 006