Շարունակելով արդեն ձևավորած ավանդույթը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ պատասխանեց երկու լրատվամիջոցի ուղարկած հարցի։
Հարցին, թե երկու ամիս առաջ կորոնավիրուսի համավարակի մասին այսքան տեղեկություն ու գիտելիք ունենալու դեպքում արդյոք նո՞ւյն կերպ կվարվեր՝ վարչապետը նշեց, որ գիտելիքները կորոնավիրուսի մասին խորացնելու անհրաժեշտություն է տեսել հասարակության վերաբերմունքի պատճառով։
«Որովհետև ես չէի կարող մտածել, որ մեր երկրում կարող են այդքան հորդորներից հետո լուրեր լինել, որ կորոնավիրուս չկա։ Այ այսօր մենք այդ լուրի պտուղները քաղում ենք, ամեն օր շատ առատ բերք ենք հավաքում այդ լուրերի, որ կորոնավիրուս չկա, սարքած է, որ Կառավարությունը թվեր է հրապարակում, որ օգնություն ուզի։ Հիմա կորոնավիրուսի մասին շատ բաներ կան, որ նոր ենք իմացել, շատ օգտակար կլիներ, որ էս տեղեկությունը մեր հասարակության վերաբերմունքի մասին շուտ իմանայինք։ Մենք դժոխք մտել ենք, բայց դեռ հումանիտար աղետի չենք հասել։ Մենք կարող ենք էդ դժոխքի միջով անցնել և պետք է անցնենք, տարբերակ չունենք, բայց առանց հումանիտար աղետի»,- նշեց վարչապետը։