Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի գրառմամբ հայտնել է, որ պարետի որոշմամբ կարգելափակվեն ելքերն ու մուտքերը Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքից։
«Այսօր պարետի որոշմամբ կարգելափակվեն ելքերն ու մուտքերը Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից: Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք-չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում:
Նման դեպք ունեցանք նաև Դդմաշենում, երբ Հրազդանից եկան թաղման, սգակիր տան անդամներին վարակեցին, ինչի հետեւանքով այդ տան պապը մահացավ, գյուղում ունեցանք 100-ից ավելի դեպք, Դդմաշենը փակեցինք։ Դդմաշենի թաղման հետ կապված մարզի 6 այլ համայնքներում ունեցանք վարակվածներ։
Սիրելի հայրենակիցներ, հարգեք մարդկային կյանքերը, մի խախտեք հակահամաճարակային կանոնները»,- նշված է վարչապետի գրառման մեջ: