Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ուժերը հայտարարել են ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որի նպատակն է վերահսկողություն սահմանել Միջերկրական ծովի ափին գտնվող Սիրտ քաղաքում և հարակից շրջաններում՝ գրում է РИА Новости-ն:
Այս շաբաթ Լիբիայի կառավարական ուժերը հայտնել էին նաև երկրի մայրաքաղաք Տրիպոլիի լիակատար վերահսկողության մասին: Միաժամանակ, Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հայտնել էր, որ իր ուժերը կենտրոնացվել են Տրիպոլիից դուրս՝ հանուն ռազմական հանձնախմբի հետ բանակցությունների վերսկսման: