Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է վերացնել թմրանյութեր տարածողներին: «Եթե դուք ոչնչացնում եք իմ երկիրը թմրանյութ վաճառելով, ես կսպանեմ ձեզ»,- ասել է Դուտերտեն:
Հայտարարությունը Ֆիլիպինների նախագահն արել է երկրում թմրանյութերի ապօրինի շրջանառության նոր սպառնալիքներից հետո, երբ ոստիկանությունը բռնագրավեց թմրամիջոցների ամենամեծ խմբաքանակը՝ շուկայական արժեքով ավելի քան 102 միլիոն դոլարի ապրանք:
Ըստ Դուտերտեի՝ մեքսիկական նարկոսինդիկատների համար Ֆիլիպինները դարձել է Հարավարևելյան Ասիայում վերաբեռնման կենտրոն: