Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր օգնականներին հանձնարարել է ուսումնասիրություն կատարել Ստամբուլում Սոֆիայի տաճարը պաշտոնապես մզկիթի վերափոխելու համար:
«Զբոսաշրջիկները կկարողանան այցելել Սոֆիա տաճար նաև մզկիթի կարգավիճակում, ինչպես Սուլթանահմետի հրապարակում Կապույտ մզկիթի դեպքում է: Դա պետք է որոշի մեր ժողովուրդը»,- ասել է Էրդողանը:
2019-ի մարտին Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ տաճարի կարգավիճակի փոփոխությունը պատասխան է Իսրայելում ԱՄՆ գործողություններին: Անկարան դեմ է, որ Վաշինգտոնն աջակցում է Իսրայելի ինքնիշխանությանը Գոլանի բարձունքներում:
Սոֆիայի տաճարը կառուցվել է VI դարում: Երբ թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը, այն վերածվեց մզկիթի, բայց 1935-ին ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը սրբավայրին թանգարանի կարգավիճակ տվեց: