Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում կատարված գրառումը տեղեկացնում է, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից այսօր իրականացվել է չնախատեսված շրջայց Գյումրու ավտոկայարան։
Շրջայցի ընթացքում ուսումնասիրվել է ՀՀ պարետի համապատասխան որոշմամբ սահմանված, մարդատար տրանսպորտի գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով, անվտանգության կանոնների կատարման գործընթացը Շիրակի մարզի ներմարզային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից։