Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շաքե Մեժլումյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Շաքե Մեժլումյանին ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։