Խորհրդարանում խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է տնտեսական լոքդաունի սցենարը, նշեց, որ վարչապետն ինքն էլ ասել է, որ տարբեր սցենարներ են քննարկվում։
Պատգամավորը տնտեսական սահմանափակումների վերաբերյալ ասաց, որ նմանատիպ մոտեցումները, գիտելիքը կորոնավիրուսի պայմաններում գրեթե բոլոր երկրներում ձևավորվում է համաչափ և շատ դանդաղ։
«Այն, ինչ երեկ ընդունելի էր, կարող է այսօր ընդունելի չլինել։ Այն գնահատականը, որն այսօր է, կարող է վաղը չէ մյուս օրն ընդունելի չլինել։ Սովորաբար մեր նման երկրների համար մեկ շաբաթ տնտեսական լոքդաունն արժենում է մոտավորապես ՀՆԱ-ի 1․3-1․5 տոկոսի չափով ցուցանիշ»,- ասաց Մանուկյանը: